14:15 , 4 դեկտեմբեր, 20141in.am-ը գրում է․
Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը, որն այսօր ներկա էր «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» թեմայով համաժողովին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մի շարք բացահայտումներ արեց:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի համար ինքը շատ բաներ է արել, մասնավորապես՝ բոլոր ընտրությունների ժամանակ համաժողով է կազմակերպել: Բացի դրանից՝ նա նշեց, որ երկու տարի առաջ Հանրապետության հրապարակում այրված ուսանողների համար ինքն էր պատասխանատուն. «Երեխեքին որ այրեցին, չէ՞, ես էի դրա հիմնական մեղավորը: Հիմնականում մասնավոր բուհերի երեխեքն էին: Փոխանակ ինձ դրա համար դատեն, խանգարում են արդարամիտ գործունեությանս: Ես տարա տասը ոչպետական բուհերի, ես երկու ամիս անընդհատ հիվանդանոցներում եմ եղել, մեր բուհից ոչ մի այրվող չկար, բայց մյուսներին բոլորին ես տեր էի կանգնում: Ես հանցագործ եմ, վառվող երեխաների համար ինձ պիտի դատեն, բայց ինձ չեն դատել»,- ասաց ռեկտորը:
Նա նշեց, որ ուսանողներին ինքն էր ապահովել, բայց կազմակերպիչը Կարեն Ավագյանն էր: