ՀՅԴ-ն վստահ է, եթե ՀՀ-ի համար ԵՏՄ-ն վտանգավոր լիներ, հայ ժողովուրդը բնազդով ոտքի կկանգներ


14:06 , 4 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից Ազգային ժողովում այսօր Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկմանը ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նկատեց՝ ԵՏՄ անդամակցության հարցը  զգայուն է և պետք է վարվել ժողովրդի փորձի ու իմաստությանը համարժեք:

«Վտանգի ամենամեծ զգացողությունը մեր ժողովրդից լավ ոչ ոք չունի, իր անցած պատմությունով շատ լավ զգում է, բնազդներով, իրա ամեն ինչով, անցած պատմությամբ ու բջիջով: Դրա համար  պատահական չէ, որ որևէ  լուրջ ընդվզում չկա, հասկանում է՝ ինչ է կատարվում:  Ուրեմն վստահենք մեր ժողովրդի պատմական փորձին ու իմաստությանը ու վարվենք նույն կերպ»,-հայտարարեց նա:

Իսկ մինչ այդ նկատեց, թե սա մի փորձություն է, որ պետք է անցնել այնպես, որ տեսակդ պահպանվի: «Մենք պարտավոր ենք հաջորդ սերնդին փոխանցել 42 000 քմ կմ տարածք, նվազագույն անհրաժեշտը, որ սերունդների աչքերին պարզ նայենք»,-ասաց նա: 

ՀՅԴ պատգամավորը միանգամից է ասում՝  համաձայն է, որ կարել էր էլ ավելի լավ բանակցել, ավելի ամուր դիրքեր ունենալ մինչև այս օրհասական, ճակատագրական պահին հասելը:

«Բայց այսօրվա որոշումը պետք է կայացնել ստեղծված իրավիճակում, երբ կանգնած ենք փաստերի ճնշման առաջ»,-ասաց նա և բերեց երկու հիմնական փաստը՝ Հայաստանը և Ղարաբաղը շրջափակման և պատերազմի մեջ են, և երկրորդ՝ աշխարհը հայտնվել է նոր սառը պատերազմի առաջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ