13:56 , 4 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Այսօր, երբ ԱԺ-ում քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը իր ելույթում նշեց, որ բոլոր էլ ընտանիքներ ու հարևաններ, որ ընտանիքը հանդիսանում է պետության միկրոմարկետը: Եվ երբ ընտանիքը կազմակերպված չէ, եթե ընտանիքում կան անդաստիարակներ, անբարոյականներ, սուբորդիանցիաներ, ուրեմն ի՞նչ են մտածում հարևանները: «Հարևանները մտածում են, ինչպես՞ օգտվել այդ չկազմակերպված ընտանիքից: Մեկը խնդիր է դնում հասնել խոհանոց, մյուսն էլ խնդիր է դնում հասնել խոհանոց, տեղաշոր: Նույնն էլ պետությունների դեպքում:Ո՞ւմ ենք մեղադրում: Մենք ինքներս մեղավոր ենք, բայց որովհետև թույլին հատուկ է, որպեսզի ինքը չտեսնի իր անգործությունը, փորձում է հարևանների մեջ գտնել: Հարևաններն էլ ասում են, կազկարեպվի, դուռը փակի ու մի թող, որ հարևանները մտնեն քո տուն: Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը կամ Ամերիկան, որ մենք այս վիճակում ենք»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը: Նրա խոսքով` երբ Հայաստանն իր պատմության ընթացքում այնպիսի պարտություններ են ունեցել, երբ ոչ Ռուսաստանը կար, ոչ էլ` Ամերիկան:Եվ այն ժամանակ էլ հայերը իրենց սխալների փոխարեն մեղադրում էին Բյուզանդիային ու Պարսկաստանին: «Խնդիրը մեր մեջ է, մեծ գերանը, որ մխրճել ենք մեր աչքի մեջ, չենք խոստովանում, փորձում ենք ուրիշների աչքի մեջի փուշը տեսնել, որը կարող է և չկա: Սխալ է դա, երբ հայհոյում ենք մեր հարևաններին: Միշտ մեր հերոսական նախնիներից ենք խոսում, բայց ուժ կունենա՞նք հասկանալ, որ մենք ենք այդ ամենի մեղավորը: Հիմա էլ արևմուտքին ենք մեղադրում, որ Կոնչիտա է բերում այստեղ, կամ Ռուսաստանին ենք մեղադրում, որ պացիֆիստներ է բերում կամ զենք է վաճառում: Ռուսաստանն է մեղավոր, որ ընտրություններ ենք կեղծում, որ ստվերն ավելի շատ է, քան իրական տնտեսական շարժը, որ հաստատել ենք մենաշնորհ ու վերացրել ենք մանր ու միջին բիզնեսը:Իրենք ընդամենը օգտվում են մեր սխալներից»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ