ՀՖՖ-ին «դզում» է 70%-ով լցված «Հանրապետականի» փոխարեն տեսնել 30%-ով լցված «Հրազդան»


18:24 , 23 սեպտեմբեր, 2012

«Գերմանական» տնտեսագիտական մոդելի կիրառումը արդի պայմաններում

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց «Հրազդան» մարզադաշտում անցկացվելիք Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերի արժեքները.
- յարուս` 3000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 5000 դրամ
- արևելյան տրիբունա` 7000 դրամ
- արևմտյան տրիբունա` 10000 դրամ

Կարծեմ Թուրքիայի դեմ խաղի տոմսերի արժեքները նույն էին, ինչ այօրվա հայտարարածը: Բայց եկեք ընդունենք, որ այն ժամանակվա խաղի շուրջ ծավալված աժիոտաժը չենք համեմատի գրեթե «աստղազուրկ» իտալացիների հետ հանդիպման հետ:

Ինձ համար ուղղակի անհասկանալի է՝ միթե ֆեդերացիայում չկա մեկը, որն իմանա, որ տնտեսագիտությունում գոյություն ունի մասշտաբի էֆեկտ, ինչը կիրառելի կլինի «Հրազդան» մարզադաշտի պարագայում, երբ մեծ մարզադաշտի պարագայում ավելի էժան տոմս դնելու դեպքում կհավաքվի ավելի շատ հանդիսատես, և արդյունքում եկամուտը և, ամենակարևորն է, 12-րդ ֆուտբոլիստի ուժը ավելի մեծ կլինի: 

Չնայած ինչպես երևում է, այստեղ կիրառված է հայտնի «գերմանական» մոդել: Երևի դրա հեղինակին «դզում» է 70%-ով լցված «Հանրապետականի» փոխարեն տեսնել 30%-ով լցված «Հրազդան»:

P.S. հավաքականի նախորդ հանդիպմանը չկարողացա գնալ, քանի որ իմ ընկերներից ոչ մեկը չկարողացավ 5000 դրամ տրամադրել ընկերական հանդիպմանը արևելյան տրիբունայում գտնվելու և ինձ ընկերակցելու համար: Իսկ ես 2000 թվականից մինչ այդ օրը հավաքականի ոչ մի հանդիպում բաց չէի թողել: