ԵՏՄ-ն ժամանակավոր միջոց է՝ այս կառույցի շրջանակներում առաջ մղելու ՀՀ շահը. Ս. Ֆարմանյան


13:27 , 4 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Քննարկումներում չպետք է գերագնահատել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի որոշման պատմական նշանակությունը. պայմանագրի քննարկումն ԱԺ-ում այսօր շարունակվեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթով:

Հիշեցնենք, որ քննարկումը երեկ ավարտվել էր մտքերի փոխանակության փուլում:

«Եվ պետք է ի նկատի ունենալ, որ տեղի ունեցածը ժամանակավոր հանգրվան է՝ պայմանավորված նախորդ 2 տասնամյակում մեր երկրում տեղի ունեցած և աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված զարգացումներով, որպես դրանց օբյեկտիվ հետևանք: Ցանկացած փոքր պետություն և աշխարհաքաղաքական նման պայմաններում ապրող պետություն, ինչպիսին Հայաստանն է,  ցանկացած իրավիճակում   մեր դեմ հառնելու է այս կամ այն միությունում լինելու ու դաշնակցելու խնդիրը, սակայն  պետք է նկատի ունենալ, որ որևէ դաշնակցություն՝ որևէ կառույցի շրջանակներում, սոսկ ժամանակավոր միջոց է՝ առաջ մղելու մեր ազգային շահերը, և այս հարցում որևէ տաբուներ չկան և երբևէ լինել չեն կարող»,-հայտարարեց Սամվել Ֆարմանյանը:

Անդրադառնալով այս հարցի վերաբերյալ նախորդ քննարկումներին՝ նա առաջարկեց ծայրահեղ գնահատականներ չտալ, և հայ ժողովուրդն էլ կանգնած չէ քաղաքակրթական ընտրության առաջ, ինչպես փորձ է արվում ներկայացնել:

«Հայ ժողովուրդն իր անցյալով ու մշակույթով եվրոպական քաղաքակրթության մայր զարկերակներից մեկն է, և այստեղ որևէ բան քննարկելու կարիք չկա»,-ավելացրեց նա:

Այս համատեքստում նա նկատեց, որ «պատմության շառավիղներում» հաճախ ենք մեզ բարձրացրել կամ իջեցրել և մեզ դրել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կիզակետում, ու դրա արդյունքում մեզ դրել զոհասեղանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ