Արտագաղթած հայտնիները (ՄԱՍ 1)


13:08 , 4 դեկտեմբեր, 2014

Esem.am-ը գրում է․

Հայերիս ճակատագիրն այնպես է դասավորվել, որ թե արտաքին և թե ներքին թշնամու պատճառով արտագաղթը մեզանում անպակաս է եղել:

Վերջին տարիներին երկրի հասունացող անարդարությունն ու վաղվա օրվա նկատմամբ հավատի կորուստը ստիպում է ավելի լայն թափով բռնել

Արտագաղթի ոչ դժվարին ճամփան և օտար հողում ամեն ինչ 0-ից սկելու խրթին ուղին:

Հայտնիներն այս ամենից անմասն չեն մնում, իսկ թե ովքե՞ր ո՞ւր են մեկնել, և այժմինչո՞վ են զբաղվում հեռավոր ափերում՝ պարզիր մեր նոր շարքից:

Հովհաննես Բաբախանյան

Դերասան ամուսիններ Հովհաննես Բաբախանյանն ու Մարի Մսրյանն արդեն հինգ տարի է, ինչ իրենց զավակների հետ ապրում են ԱՄՆ-ում: Հայրենիքից հեռանալը չի խանգարել դերասաններին ստեղծագործել և արդեն արտերկրում ապրող իրենց հանդիսատեսին նոր ներկայացումներով ներկայանալ: Վերջերս պարոն Բաբախանյանը ԱՄՆ-ի թատրոններից մեկում հանդես է եկել անգլերեն լեզվով մոնո ներկայացմամբ: Այն արժանացել է ոչ միայն տեղի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, այլ նաև բարձր է գնահատվել կոնգրեսական Ադամ Շիֆթի և Կալիֆորնիայի վեհաժողովի առաջին քարտուղար Մայք Գատտոյի կողմից:

Անի Քրիստի 

Տարիներ առաջ Միացյալ Նահանգներ մեկնած երգչուհի Անի Քրիստին մինչ օրս ապրում է այնտեղ: Չնայած նա այժմ Հայաստանից շատ հեռու է, բայց չի դադարում զբաղվել իր սիրելի գործով: Անին այս տարի մեկը մյուսի ետևից նոր տեսահոովակներ ներկայացրեց և Նահանգներում ապրող իր հանդիսատեսին ներկայացավ մենահամերգով:

Արամ Ավագյան

Երգահան, պրոդյուսեր Արամ Ավագյանը երկար տարիներ է, ինչ ապրում և ստեղծագործում  է ԱՄՆ-ում: Նրա հեղինակած երգերը կատարում են ոչ միայն ԱՄՆ-ում բնակվող երգիչները, այլև Հայաստանում ապրող նրա գործընկերները: Լոս Անջելոսում Արամը հիմնել է իր դպրոցը, որի սաներն օրերս համերգային ծրագրով են հանդես գալու:

Գնել Սարգսյան

«Շանթ» հեռուստաընկերության հետ ունեցած վեճից հետո մի շարք սերիալներից հայտնի դերասան Գնել Սարգսյանը ստիպված եղավ ընտանիքի հետ հեռանալ երկրից: Այժմ նա ապրում և ստեղծագործում է Դոնի Ռոստովում: Աշխատում է Մոսկվայի երաժշտական դրամատիկական թատրոնի Ռոստովի մասնաճյուղում: Նա նաև դերասանի վարպետություն է դասավանդում տեղի հայկական դպրոցում: Նրա ղեկավարծ խումբն այժմ բեմադրում է «Մկների ժողովը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ