ԵՏՄ կամ ԵՄ մտնելը չի հարցը, մեզ ոչ ոք իր հաշվին չի պահելու


13:07 , 4 դեկտեմբեր, 2014

Մենք մինչև հիմա չենք հասկացել, որ ԵՏՄ կամ ԵՄ մտնելը չի հարցը, մեզ ոչ ոք իր հաշվին չի պահելու: Հարցը մեր մեջ է, որ սիրենք մեր երկիրը, ապա ԵՏՄ-ում թե ԵՄ-ում էլ լինենք, մեր երկիրը կդարձնենք դրախտ: Հայաստանի ոչ մի դաշնակից էլ մեղավոր չի, որ մեր բանկերն անում են՝ ինչ ուզում են, մեր ոչ մի դաշնակից, առավել ևս ռազմավարական ոչ մի գործընկեր մեղավոր չի, որ մենք այս աստիճանի հիասթափված ենք ինքներս մեզնից: Մի քիչ իրական է պետք է նայել մեզ շրջապատող աշխարհին, խնդիրը մեր մեջ է, ոչ թե ինչ-որ միությունների, կապ չունի, թե դու որ թաղամասում կամ բնակավայրում ես ապրում, միևնույնն է, երեխան մեծանում է քո տանը, և դու ես դաստիարակում, տուն հաց տանողն ու ընտանիքի կարիքները հոգացողը դու ես, ոչ թե քո թաղամասը կամ քաղաքը: