12:52 , 4 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Նախագահականի մոտ շարունակվում է ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած նաիրիտցիների բողոքի ակցիան: Ուշագրավ է, որ հենց տեղում աշխատակիցներին բաժանվում են աշխատանքից ազատման մասին ծանուցագրերը: Yerkir.am-ի հետ զրույցում Բագրատ Գևորգյանը` «Նաիրիտ»-ի բաժնի պետերից, ով ևս ծանուցագրեր էր բաժանում, նշեց, որ ինքը նույնպես նման ծանուցագիր է ստացել: «Ծանուցագիր բաժանելու իմաստն այն է, որ մենք ընդամենը տեղեկացված լինենք, որ մեզ ցանկանում են աշխատանքից ազատել: Ծանուցագիրը ստորագրելը չի նշանակում, որ մենք համաձայն ենք ազատվելու հետ, նշանակում է, որ մենք ընդամենը տեղյակ ենք»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ