«Տո, համբալի մեկը». Սամվել Ալեքսանյանն իրեն «Լֆիկ» անվանած ակտիվիստին


12:43 , 4 դեկտեմբեր, 2014

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր` դեկտեմբերի 4-ին, ԵՏՄ-ի Հայաստանի անդամակցության դեմ խորհրդարանի մոտ բողոքող` իրեն «Լֆիկ» անվանող ակտիվիստին վրդովված հակադարձեց` ասելով «համբալ»:

«Ամոթ Հայաստանը վաճառողին, ամոթ, Լֆիկ, ամոթ քեզ»,- ասաց ակտիվիստներից մեկը:

ՀՀԿ-ական պատգամավորն էլ վրդովված գոռաց. «Տո, համբալի մեկը, հեսա հելա, գլուխդ վրիցդ կպոկեմ, ոչխար»:

Ակտիվիստն էլ պատասխանեց, որ Սամվել Ալեքսանյանին թվում է, թե «փողերով կարող է մարդու գլուխ պոկել»: