12:23 , 4 դեկտեմբեր, 2014
ՀՀ-ում շարունակվում է դրամի արժեզրկումը, որն էլ զանազան մեկնաբանությունների տեղիք է տալիս: Այս հարցում որոշակիություն մտցնելու համար Կենտրոնական բանկը կրկին հանդես եկավ հայտարարությամբ` կոչ անելով զերծ մնալ արտարժույթի անհարկի փոխարկումներից, քանի որ նման տատանողական վարքագծի պարագայում դրանք ռիսկային բնույթ են կրում և ակնկալվող շահույթի փոխարեն կարող են հանգեցնել մեծ վնասների:
Նույն խնդիրը ծառացել է նաև հարևան երկրների, մասնավորապես՝ Վրաստանի առջև: Վրաստանի ֆիննախարարության հայտարարությունը գրեթե չի տարբերվում Հայաստանի ԿԲ հայտարարությունից:
Այս պարագայում դրամի չափավոր արժեզրկումը խելամիտ լուծում է, քանի որ այլ պարագայում սպեկուլյատիվ գործարքները խոշոր մասշտաբի կհասնեին՝ հանգեցնելով արժեզրկված ռուբլու ներհոսքի և դոլարի արտահոսքի, որի հետևանքով դրամն աննախադեպ կարժեզրկվեր:
Հարկ է նշել, որ ինչպես ՀՀ-ն, այնպես էլ Վրաստանը, լինելով փոքր պետություններ և կախված լինելով արտաքին տրանսֆերտներից, կանգնել են նույն խնդրի առաջ: Այս պարագայում երկու երկրների ԿԲ-ը որդեգրել են նույն քաղաքականությունը` թույլ չտալ ազգային արժույթների ցնցումային տատանումներ և սպեկուլյացիայի ավելացում արժութային շուկայում: