11:52 , 4 դեկտեմբեր, 2014
Tert.am-ը գրում է․
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը թեև դրամի արժեզրկումը, գնաճը գնահատելու լավագույն մասնագետը չէ, սակայն Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե կարելի է նայել շուրջը, տեսնել ինչ է կատարվում և ենթադրել։
Հարցին թե կառավարությունը չէ՞ր կանխատեսել նման կտրուկ գնաճ, նախարարը պատասխանեց. «Յուրաքանչյուր ոք էլ ունի նմանատիպ մտավախություն, կառավարության մտավախություններն առավել առարկայական են` հիմնված մասնագիտական վերլուծությունների վրա»։