11:30 , 4 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Այսօր կառավարության հերթական նիստի օրն է: ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը խուսափեց լրագրողների հարցերից, որոնք բնականաբար վերաբերում էին դրամի արժեզրկմանն ու գնաճին: Նա պատճառաբանեց թե ուշանում է նիստից, այնինչ նիստի կսկվելուն 25 րոպե դեռ կար: Կառավարության մոտ կանգնած կանանցից մեկը Ներսես Երիցյանի ետևից գոռաց. «Ինչու՞ արժեզրկեցիք դրամը»: Կառավարության նիստից առաջ Հովիկ Աբրահամյանը նախ հայտարարեց, որ տարադրամի շուկայում առկա լարվածության, դրամի արժեզրկման ու գնաճի հետ կապված ձայնը տալիս է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին, որպեսզի հասկանան, թե ի՞նչ քայլեր է փորձում ձեռնարկել ԿԲ-ն: Ներսես Երիցյանի պարզաբանումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, որպեսզի վերջինս կառավարությանը ներկայացնի ապրանքների գնաճի ցուցանիշները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ