11:24 , 4 դեկտեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի լեռնանցքում, Գյումրի-Աշոցք հատվածի Քեթիի լեռնանցքում, Աբովյան-Չարենցավան, Սեւանից Դիլիջանի թունելի սկիզբ տանող, Նոյեմբերյանից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածներում, Մարտունի-Վարդենիս, Գավառ-Մարտունի, Վայք-Ջերմուկ, Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհներին, ինչպես նաեւ Վարդենյաց եւ Սարավանի լեռնանցքներում մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: