Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնում թունավորումից բուժվող հիվանդների գերակշիռ մասը դուրս է գրվել: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Նազարյանը:
«Ներկայում հիվանդանոցում մնացել է 5 հիվանդ, որից 4-ը երեխաներ են, 1-ը՝ մեծահասակ: Նրանք իրենց բուժումը ստանում են, առողջական վիճակը դեպի լավն է գնում»,-ասաց Արմեն Նազարյանը: Թունավորմամբ պայմանավորված նոր դիմելիություն արդեն չկա: Նրա խոսքով, թեպետ, հիվանդները դուրս են գրվել, ամեն դեպքում պոլիկլինիկական անձնակազմը խիստ վերահսկողություն է իրականացնում տնային պայմաններում:
