11:10 , 4 դեկտեմբեր, 2014Հոկտեմբերի 28-ին Երևանում հայտնաբերված եւ կալանավորված Անդրանիկ Սողոյանին հետազոտելու նպատակով քաղաքացիական հիվանդանոցից մասնագետ բերելու վերաբերյալ դիմումը փաստաբան Վահագն Մարտիրոսյանը երեկ ներկայացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին:
Փաստաբանը նշել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը դիմումը պետք է ներկայացնի վարչության պետին, վերջինս էլ պետք է թույլտվություն ստանա Արդարադատության նախարարությունից: «Դիմել ենք, որպեսզի թույլատրեն քաղաքացիական հիվանդանոցից մասնագետ բերել, նրան հետազոտեն, որպեսզի հասկանանք՝ բուժումը ի վիճակի են իրականցնել ՔԿՀ-ում, թե ոչ: Դրանից առաջ նույն խնդրով հարազատներն էին դիմել, բայց քանի որ նրա ժամանակավոր կալանքի ժամկետի ավարտին մի քանի օր էր մնացել, ես խնդրել էի ընթացք չտալ»,-ասել է փաստաբանը։