Ինչի՞ չենք խոստովանում, որ դոլարի աճը պայմանավորված է հենց Ռուսաստանի դեմ սանկցիաներով


11:09 , 4 դեկտեմբեր, 2014

Զավեշտը ո՞րն է։ Մեկ ասում ենք, թե ԵՏՄ մտնելու հիմնական պատճառներից մեկը տնտեսական սերտաճումն է, այսինքն՝ արդեն իսկ գոյություն ունեցող հսկայական կապը, մեկ էլ ասում ենք՝ դոլարի աճը կապ չունի Ռուսաստանի հետ։ Էստեղ դոլարը 52 է հասնում՝ բոլոր կանխատեսումներին հակառակ։ Ինչի՞ չենք խոստովանում, որ դոլարի աճը պայմանավորված է հենց Ռուսաստանի դեմ սանկցիաներով, ու մենք պարզապես երկար չկարողացանք պահենք կուրսը կայուն։