«Չորրորդ իշխանություն». Կես մլն դրամ՝ ամանորյա բացիկների եւ օրացույցների համար


09:38 , 4 դեկտեմբեր, 2014

«Իշխանությունները սկսել են նախապատրաստվել ամանորյա տոնակատարություններին։  ՀՀ քաղծառայության խորհուրդն արդեն իսկ ձեռք է բերել սուրբծննդյան տոների բացիկներ ու օրացույցներ՝ ՀՀ պետբյուջեի միջոցներից վճարելով մոտ կես միլիոն դրամ։ Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ բացիկները քաղծառայության խորհուրդը գնել է «Բագրիգ» ՍՊԸ-ից, որի տնօրենն է Ա. Բադալյանը. Ենթադրվում է, որ նա ազգացական կապեր ունի ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանի հետ»։