08:26 , 4 դեկտեմբեր, 20141in.am-ը գրում է․

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնապահպանական մարմինները արգելել են դաշտագայլերի որսորդների մրցույթները, որոնց հաղթողները որպես պարգև ստանում էին մինչև 500 դոլար մրցանակ: Այս մասին գրում է BBC-ն:
Այդ գազանների որսը նահանգում բուռն քննարկումների առիթ է դարձել:
Որսորդության հարցերով հատուկ հանձնաժողովի քվեարկության արդյունքում որսորդներն իրավունք ունեն կլոր տարին հրազենով որսալ այնքան գիշատիչ, որքան ցանկանում են, սակայն առանց դրամական մրցանակի: