Նոր Զելանդիայում շներին մեքենա վարել են սովորեցնում


07:00 , 4 դեկտեմբեր, 2014

Նոր Զելանդիայում շներին մեքենա վարել են սովորեցնում։ Գիտնականները փորձում են ապացուցել, թե որքան խելացի և լսող կարող են լինել մեր չորքոտանի բարեկամները, եթե նրանց ճիշտ վարժեցնեն։ Վարժեցման համար հարկավոր եղավ ընդամենը 2 ամիս։ Այժմ շները դիմացի թաթերով կարողանում են շարժիչը գործի գցել, փոխանցման տուփը կարգավորել, պտտել ղեկը, իսկ հետևի թաթերով արգելակման և արագության ոտնակները սեղմել։