03:45 , 4 դեկտեմբեր, 2014
Երեքամյա տղան, ով ապրում է Սիրիային մոտ գտնվող Գոլանի բարձունքներում, հանկարծակի հայտնվեց ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ սենսացիոն հայտարարություն արեց. իր նախկին կյանքում նա սպանվել է կացինով։ Տղան դրուզների էթնիկ խմբից էր և ծնվել էր գլխի շրջանում մեծ խալով, ինչն ուղղակիորեն կապված էր նախկին կյանքի սպանության հետ։ Երբ երեխան սկսեց խոսել, նա ծնողներին հայտնեց, որ մահացել է կացինով գլխի շրջանում ստացած վնասվածքից։ Տղան ցույց է տվել այն տունը, որտեղ իբր ժամանակին ապրել է։ Նա ոչ միայն ճանաչեց գյուղը, որտեղ որ ծնվել էր, այլև հիշեց իր նախկին անունը։ Տեղի բնակիչներն ասացին, որ այն տղամարդը, ում մասին խոսում է երեխան, 4 տարի առաջ անհետ կորել է։ Երեխային հաջողվեց նաև հիշել մարդասպանի անունն ու ազգանունը։ Երբ նա հանդիպեց այդ մարդուն, ենթադրյալ մարդասպանը գունատվեց, բայց չընդունեց իր մեղքը։ Այնուհետև երեխան ցույց տվեց այն տեղը, որտեղ իրեն թաղել են։ Եվ իրոք, այդ վայրում հայտնաբերեցին տղամարդու ոսկորներ` գլխի շրջանում վնասվածքով. այն նույն հատվածում, որտեղ երեխայի խալն էր։ Այս ամենին գումարած գտան հանցագործության գործիք կացինը։
Բոլոր ապացույցների ծանրության տակ մարդասպանը խոստովանեց իր մեղքը։
Այս զարմանահրաշ երեխայի ամբողջական պատմությունը տեղ է գտել գերմանացի բժիշկ Տրուտց Հարդոյի «Երեխաներ, ովքեր ապրել են առաջ. ռեինկարնացիան այսօր» գրքում։