Ամենածեր երկգլխանի կատուն (լուսանկարներ)


03:10 , 4 դեկտեմբեր, 2014

12 տարի ապրեց Ֆրենկ և Լուի անունով երկգլխանի կատուն, ինչի համար էլ հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում։ Ռեկորդն արձանագրվել է 2011 թ.–ի սեպտեմբերի 8–ին, երբ լրացավ կատվի 12 տարին։

Երկգլխանի կատուն ապրում է ԱՄՆ–ի Մասսաչուսեթս նահանգում, Մարտի անունով տիրոջ մոտ։ Կինն աշխատում է անասնաբուժական կլինիկայում, որտեղից էլ վերցրել է դիպրոզոլ պաթոլոգիայով  կենդանուն։

Երկգլխանի կատուն ուտում է երկուսի փոխարեն, իհարկե մեկ բերանով։ Երկրորդ բերանը դրա համար հարմար չէ։ Ֆրենկ և Լուիի ուղեղը մեկ հատ է, փոխարենը 2 քիթ և 3 բերան ունի։ Մեջտեղի աչքը չի տեսնում։ Կենդանին շրջակա միջավայրը տեսնում է 2 կողային աչքերով։ Նախկին տերերը կատվին բերել էր կլինիկա, որպեսզի էֆթանազիայի ենթարկեին։ Նրանց թվացել էր, թե կենդանու արտաքինը կխանգարի նրան նորմալ ապրել։ Իրականում, երկու գլխով ծնված կատուները 4 օրից ավել չեն ապրում։