Ինչու՞ այդպես էլ չկարողացանք հայ արտադրողի թասիբին կանգնել


01:42 , 4 դեկտեմբեր, 2014

Մի կողմից վայնասուն ենք հանում, երբ Աթաթուրքի կիսանդրու արջև արարողակարգի ընթացքում գլուխ է խոնարհում Ռուսաստանի նախագահը, մյուս կողմից Made in Turkey պիտակով ստվարաթղթե աչք ծակող արկղերով անհամ թուրքական պոմիդորի սպառումն ենք ապահովում: Բոլ ա չագուջենք ու քլնգենք, եթե ինքներս ենք թուրքական հացն ու աղանձը սեղաններիցս անպակաս անում: Ինչու՞ այդպես էլ չկարողացանք հայ արտադրողի թասիբին կանգնել։ Հնում հայ մարդը հացը կտրելիս ասում էր՝ Մասն և բաժին առեք սուրբ պատարագիս աղոթքը, նոր ընդունում կերակուր: Նորարար հայությունը հայկական արտադրանքի կողքով կանցնի, կգնի «մադեին թուրքեյը»: Եվ ոչ մի թուրք մեզ դրա համար շնորհակալություն կամ իրենց լեզվով «թեհշեքքուլեր եդերիմ» չի ասի: