00:42 , 4 դեկտեմբեր, 2014
Արաբական պետությունները «դինամիկ ղեկավար դեր են խաղում» ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ստեղծված կոլաիցիայում: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ելույթը Բրյուսելում: Նրա խոսքերով` Իրաքում և Սիրիայում իսլամիստների դեմ պայքարող համաժողովի ավարտից հետո համատեղ ամփոփիչ հայտարարություն կարվի, որտեղ դրա մասնակիցները կհայտարարեն ԴԱԻՇ-ի դեմ ռազմական օպերացիան շարունակելու պատրաստականության մասին` «այնքան երկար, որքան անհրաժեշտ կլինի»: Նա նաև խոստովանել է, որ խմբավորման դեմ պայքարը չի սահմանափակվում մեկ տարով և «դեռևս դժվարին աշխատանք պետք է իրականացնել»:
1in.am-ը գրում է․