Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Բազելում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ


23:16 , 3 դեկտեմբեր, 2014

elmar_mamedyarov_051in.am-ը գրում է․

Շվեյցարիայի Բազել քաղաքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կմասնակցի ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանին, հաղորդում է APA-ն:

Այցի շրջանակներում նախատեսվում է Մամեդյարովի` ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի ժամանակ ելույթը և այլ երկկողմանի հանդիպումներ: