22:26 , 3 դեկտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
ՄԱԿ-ը տեղեկություններ չունի, որոնք կարող են հաստատել այն տեղեկությունները, որ Իրանի օդուժը հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման՝ Իրաքում տեղակայված դիրքերում:
«Մենք որևէ անկախ հաստատում չունենք այն բանի, որ հարվածներն իրոք հասցվել են», – ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքերն է մեջբերում BBC-ին:
Ավելի վաղ նման տեղեկություն էր տարածել Պենտագոնի մամլո խոսնակ, փոխծովակալ Ջոն Քիրբին:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ