Սա փրփուրներից կախվելու փորձ է. թուրքագետը` Չավուշօղլուի հայտարարության մասին


22:00 , 3 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Սա Թուրքիայի առաջին փորձը չէ՝ ներկայացնելու միջազգային հանրությանը, որ Թուրքիան ձեռք է մեկնում, իսկ հայկական կողմն այն չի ընդունում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուիհայտարարությանը, որ հայկական հարցի առնչությամբ միշտ Թուրքիան է քայլ կատարում, իսկ հակառակ կողմից ձայն դուրս չի գալիս, և իրենց պարզած ձեռքն անպատասխան է մնում:

«Մասնավորապես՝ հարցին գիտակ արտասահմանցի մասնագետները երգիծանքով են վերաբերում այդ ամենին, թեև հնարավոր է՝ միջազգային լայն հանրությունը խաբվում է: Սակայն հաշվի առնելով Թուրքիայի վարկաբեկված իմիջը` ես կարծում եմ, որ սա, պարզապես, փրփուրներից կախվելու փորձ է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ