Վրաերթ Երեւանում, բժիշկները պայքարում են տուժողի կյանքի համար, դեպքի վայրում հայտնաբերվել է 10 ՏՈ 777 համարանիշ


21:54 , 3 դեկտեմբեր, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:10-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում Ոսկու գործարանի դիմաց վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտի համար նախատեսված վայրով անցնող տղամարդուն եւ թողնելով նրան անօգնական վիճակում դիմել փախուստի: Դեպքի վայր ժամանած 1-03 Շտապօգնության բրիգադը քաղաքացիների, Ճանապարհային ոստիկանների օգնությամբ տուժողին պատգարակի վրա դնելով տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն: Այստեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը ստացել է բազմաթիվ կոտրվածքներ՝ պոլիտրավմա եւ այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանն ու նույն գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վահան Էվինյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի վայրում հայտնաբերվել է 10 ՏՈ 777 համարանիշ, ինչը իրավապահների մոտ կասկած է հարուցում, որ նշված համարանիշի ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ