Հյուսիսային Կորեայում արգելել են երեխաներին անվանակոչել Կիմ Չեն Ինի անունով


21:29 , 3 դեկտեմբեր, 2014

Հյուսիսային Կորեայում  արգելել են երեխաներին անվանակոչել Կիմ Չեն Ինի անունովPanorama.am-ը գրում է․

Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրի բնակիչներին արգելել են իրենց երեխաներին անվանակոչել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի անունով: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն` հղում անելով հարավկորեական «Ռենհափ» լրատվական գործակալությանը: 
 

Աղբյուրի փոխանցմամբ` Փխենյանում ընդունված համապատասխան փաստաթղթում նշվում է, որ այսուհետ երկրի բնակիչներին արգելվում է գրանցել իրենց երեխաներին առաջնորդի անունով: Բացի այդ, արգելվում է առաջնորդի անունը կիրառել նրանց համար, ում նախկինում Կիմ Չեն Ին են անվանակոչել: 

«Խնդիր, որն անհրաժեշտ է իրագործել» խորագրով փաստաթղթում նշվում է, որ իշխանությունները գնացել են նման քայլի որպեսզի «պաշտպանեն ընթացիկ առաջնորդի բարձրագույն դերը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ