20:34 , 3 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Քաթարում «Մունդիալ-2022»-ի կազմակերպիչ խումբը հրապարակել է առաջնության մարզադաշտերից մեկի նախագծը: Մարզադաշտն առանձնանալու է իր շքեղությամբ:
Ալ-Ռայան թաղամասում տեղակայվող մարզադաշտի անվանումը լինելու է Qatar Foundation Stadium: Այն տեղավորելու է 40.000 հանդիսական: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2018թ.: Մարզադաշտի մոտակայքում լինելու են նաև լողավազաններ, անվճար ավտոկայանատեղիներ, առևտրի կենտրոններ: Քաթարում ներկայումս ընթանում են ևս 5 մարզադաշտերի շինարարական աշխատանքներ:

