Doctors.am-ը գրում է․
Ավելի հաճախ գլխացավերը սկսվում են այն ժամանակ, երբ մարդ կտրուկ անցնում է ցածր կալորիականությամբ սննդի: Մասնավորապես, դա վերաբերվում է այն դիետաներին, որոնք ենթադրում են ածխաջրերի բացառում սննդակարգից: Մինչդեռ ուղեղն օգտագործում է ածխաջրերը որպես "վառելանյութ":
Բացի այդ, գլխացավը կարող է առաջանալ ջրի ոչ բավականաչափ օգտագործման, ինչպես նաև այն պատճառով, որ ուտելու ժամերի միջև ընկած հատվածը մեծ է:
Գիտնականներն ապացուցել են, որ թիրամին ամինաթթուն նպաստում է գլխացավի առաջացմանը` նվազեցնելով սերոտոնինի մակարդակը: Հետևաբար, թիրամին պարունակող մթերքները նույնպես կարող են գլխացավի առաջացման պատճառ դառնալ: Դրանց թվին են պատկանում կարմիր գինին, այլ ալկոհոլային խմիչքները, պանիրը, շոկոլադն ու մի շարք մսամթերքներ: