19:06 , 3 դեկտեմբեր, 2014
Asekose.am-ը գրում է․
Օրեր առաջ տեղի է ունեցել երգչուհի Լուսիի (Լուսինե Աղաբեկյան) «Հիմա» տեսահոլովակի երկար սպասված պրեմիերան: Էլեկտրոնային և հաուս ոճի «Հիմա» երգը հնչելու է երկու տարբերակով` հայերեն և անգլերեն: Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, ով նաև գրել է հայերեն խոսքերը, իսկ անգլերենի դեպքում դրանք պատկանում են Նիկ Եգիբյանի գրչին:
Asekose.am-ի թղթակիցը կապվել է «Հիմա» երգի տեսահոլովակի ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի (Արամայիսը նաև Լուսինեի ամուսինն է) հետ և առաջին հերթին հետաքրքրվել, թե ինչո՞ւ են տվյալ տեսահոլովակի նկարահանումները երկու տարուց ավել տևել: Արամայիսի խոսքով` միայն վեց ամիս տևել են նախապատրաստական աշխատանքները` այդ թվում տաղավարների, դեկորների և զգեստների պատրաստումը.
«Նախապատրաստական աշխատանքներն ավելի արագ չէին կարող լինել, որովհետև դրանք շատ ծավալուն էին: Վեց ամսից հետո մեկ տարի նկարահանումներն են տևել, այն դեպքում, որ մեզ մոտ կան ամառային և ձմեռային տեսարաններ, այսինքն` դրանք չէին կարող անմիջապես նկարահանել: Հետո էլ արդեն սկսվեցին տեսահոլովակի գրաֆիկական աշխատանքները, ինչը տեղի է ունեցել մոտ մեկ տարի և երեք ամիս: Շատ բարդ աշխատանք էր, որովհետև անընդհատ ինչ-որ բաներ էին փոփոխվում, որպեսզի վերջանականում ունենայինք մաքսիմալ լավ արդյունք: Իրականում նմանատիպ գրաֆիկայով և սցենարով որևէ բան նկարահանելու համար երկու տարուց ավել ժամանակ է պահանջվում»:
Իսկ մեր թղթակցի այն դիտարկմանը, որ երկու տարուց ավել մեկ տեսահոլովակի վրա աշխատելն արդյո՞ք ինքնանպատակ չէ, Արամայիսը պատասխանեց, որ այս ամենն իրենք առաջին հերթին արել են իրենց հաճույքի համար.
«Փորձել ենք տվյալ աշխատանքը մաքսիմալ լավ անել և գեղեցիկ ավարտի հասցնել: Իմ կարծիքով` դա մեզ մոտ ստացվել է, որովհետև պրեմիերայի օրը մարդկանց արձագանքը լիովին այլ էր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ