18:41 , 3 դեկտեմբեր, 2014
Ալան Մաքելլիգոթը և Էլոդի Բրիֆերը՝ Մարիա թագուհու լոնդոնյան համալսարանից, պարզել են, թե ինչպես են այծերն արտահայտում իրենց լավ տրամադրությունը՝ հայտնում է Animal Behaviour ամսագիրը: Գիտնականների կարծիքով՝ կենսաբանների համար կարող է շատ օգտակար լինել իմանալ, թե կենդանիներն ինչպես են արտահայտում իրենց զգացմունքները: Հոդվածում ասվում է. «Կենդանիներին երկար հետևելու միջոցով պարզվել է, որ լավ տրամադրություն ունեցող այծերը պոչը վեր են բարձրացնում, առաջ են տանում ականջները, իսկ նրանց արձակած ձայները պակաս կցկտուր են»: Հետազոտության հեղինակները պնդում են. «Միջոցները, որոնցով կենդանիներն արտահայտում են բացասական հույզերը, մեզ համար հաճախ ակնհայտ են: Սակայն կենդանիների հիվանդությունների բուժման և բազմացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով չափազանց կարևոր են հենց այն ազդանշանները, որոնք արտահայտում են, որ կենդանին գոհ է կյանքից:
1in.am-ը գրում է․