18:16 , 3 դեկտեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
Տարվա մեջ մեկ անգամ, Ամանորի գիշերը, հեքիաթում զգալու համար դիզայներները կանանց դրդում են համարձակ քայլերի: Passion.ru-ն կազմել է ամանորյա կոշկեղենի, պայուսակների ու զարդարանքների հավաքածու, որը կօգնի նորաձև հագնվող կանանց ճիշտ շեշտադրումներով ընտրություն կատարել:
Հաճախ աղջիկները փորձում են գնել բազմաֆունկցիոնալ կոշիկներ, որոնք կկարողանան հագնել նաև աշխատանքի վայրում: Սեզոնի հիթը, ըստ դիզայներների, մետաղական՝ ոսկեգույն և արծաթագույն կոշիկներն են: Այդ գույները ներդաշնակ են այլ գույների հետ, ինչպես սևը, և շատ ավելի տոնական են երևում:
Ըստ մասնագետների, Ամանորի գիշերը շատ գեղեցիկ կնայվի կարմիր կոշիկը: Դրանք իդեալական կլրացնեն ամենահամեստ սև զգեստը:
Նրանք, ովքեր կոշիկի գույնի հարցում պատրաստ չեն արմատական փոփոխությունների, ավելի լավ է կանգ առնեն ընդհանուր կոշիկի գույնից այլ գույն ունեցող կրունկներով կոշիկների ընտրության վրա: Դիզայներները խորհուրդ են տալիս փորձել կոշիկների այնպիսի մոդելներ, որոնց վրա կան մորթե դեկորացիա կամ որի կրունկը հետաքրքիր ֆիգուր է:
Այս սեզոնին դիզայներները խորհուրդ են տալիս մինիմալիստ լինել, սակայն դա չի վերաբերում տոնական աքսեսուարներին: Փոքրիկ պայուսակների (клатч) ընտրության հարցում նրանք հորդորում են շեշտը դնել օրիգինալ տարբերակների վրա՝ կրել ոսկեգույն երանգներով ու մորթե դեկորացիաներ ունեցող փոքրիկ պայուսակներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ