Վարդան Այվազյանն իրավունք չուներ հանք ունենալու և այն չինացու վաճառելու


18:48 , 22 սեպտեմբեր, 2012

Հայաստանն իրավունք չունի հանք արտահանելու: 
Եթե ոչ պատրաստի արտադրանք, ապա գոնե մաքուր, նորագույն տեխնոլոգիաներով զտված մետաղ, և զտման պրոցեսում առաջացած բոլոր հարակից նյութերի ու մետաղների շուկայական, հանրությանը վաճառվող վերջնական սպառման արտադրանքը պետք է արտահանվի: 
Հայաստանյան էկոլոգիա կոչվածը պետք է ոչ թե շահագործման արգելքը պահանջի, այլ ինչ որ տեղ նույնիսկ հակառակը՝ խնդրեմ, հանեք բոլոր հնարավոր հանքերը, բայց դրա ոչ մի գրամը իրավունք չունեք որպես անմշակ հումք վաճառելու՝ միայն պատրաստի արտադրանքը: 
Թող այս մոտեցումը մտնի մեր գիտակցություն ու կյանք, այնժամ կտեսնենք, թե ոնց միջին խավ կգոյանա, մասնագետը կվերադառնա երկիր ու կծաղկի այն: 
Հայաստանը աշխարհի չնչին մասն է: Մեր բնության պահպանությունը կարևոր է, բայց շատ ավելի քիչ, քան մյուս երկրներն են դրանով շահագռգռված:
վարդան այվազյան ճիվաղն իրավունք չուներ հանք ունենալու և այն չինացու վաճառելու:
Երկրի ընդերքը հանրային է, և այն վաճառքի ենթակա չէ: Անհատներին տրվող շահագործման իրավունքը պետք է շաղկապված լինի խորը վերամաշկման հետ: Բացի այդ մաքսային և հարկային լծակներով պետք է խրախուսվի երկրի ներսում մշակված հումքի վերավաճառքը այլ սպառողի, վերջնական արտադրանք ստեղծելու համար: 
Ազատ շուկան պետք է գործի սկզբից երկրի ներսում: ԵՎ երկրից մեծածավալ փող արտահանելու իրավունք կարող է տրվել միայն արտաքին շուկաներում ձեռք բերված փողի մասով: 
Հանքային ջրի վաճառքը երկրից դուրս պետք է դառնա երկրի մենաշնորհը: Ջուրը կարող է շշավորել անհատը, բայց երկրից դուրս հանելը պետական մենաշնորհ պետք է դառնա: 
Մեր խնդիրը երկիրը բարեկարգելն է և բարեկարգ երկիրն արդեն ինքն իրեն կբարեկարգի շրջակա բնությունը: