17:06 , 3 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանն այցելել է Աբու Դաբիում ԱՄՆ ռազմաբազա, գրում է The Daily Mail-ը: Քիմը հայտնել է, որ Մերձավոր Արևելք է այցելել զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու համար: Այդ նախաձեռնության շրջանակներում նա շփվել է զինվորների հետ և նրանց հետ շատ սելֆիներ է արել:
Գոհաբանության օրվանից հետո տոնական հանգստյան օրերի այցի մասին Քարդաշյանը պատմել է թվիթերյան իր էջում:
«Այցելեցի Պորտ-Խալիֆայում ամերիկյան զորքերին, որպեսզի նրանց շնորհավորեմ Գոհաբանության օրվա առթիվ: Այնպիսի զարմանալի փորձ էր: Շնորհակալ եմ նրանց նրա համար, ինչ անում են»,- գրել է նա:





