Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի շենքի տանիքը քամուց վնասվել է


16:24 , 3 դեկտեմբեր, 2014

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի շենքի տանիքը քամուց վնասվել էYerkir.am-ը գրում է․

Դեկտեմբերի 3-ին` ժամը 14.16-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի շենքի տանիքի թիթեղները քամու հետևանքով պոկվել են և ընկել բակը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է տանիքի մոտ 200 քմ հատվածը (որից մոտ 175 քմ պոկվել է):