Հիմա Արցա՞խն ենք նվիրաբերելու Ռուսաստանի և Թուրքիայի շահերի համար. Զարուհի Փոստանջյան


16:12 , 3 դեկտեմբեր, 2014

Zaruhi_PostanjyanAraratnews.am-ը գրում է․

Այսօր Ազգային Ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:

«Պարոն Զաքարյան Պուտինը  մեծ պետական այց ունեցավ Թուրքիայի հանրապետություն և հայտարարեց, որ Թուրքիայի հանրապետությունը հանդիսանում է ՌԴ դաշնակից գործընկեր և շատ գնահատելի է այդ գործընկերությունը: Դուք նշեցիք, որ սա անվտանգության հետ կապ չունեցող մի տնտեսական միություն է: Կխնդրեի մեկնաբանեք Ռուսաստանի, Թուրքիայի և  Ղազախստանի ռազմավարական գործընկերությունը և Ղազախստանի նախագահի հայտարարությունը, որ ՀՀ-ն պետք է անդամակցի ԵՏՄ-ին իր 29 հազար քառ կմ սահմաններով՝ առանց Արցախի: Ղազախստանը ռազմավարական և եղբայրական գործընկերություն  ունի Թուրքիայի, Ադրեբջանի հետ և Ռուսատանը գործընկեր է  Թուրքիայի հետ: Մենք ինչ գործ ուենք այդ թուրքական եղբայրական ռազմավարական գործընկերության հետ: Հայաստանը ինչ գործընկերություն պետք է իրականցնի, որպես ինչ կարգավիճակով: Իրենց բոլորի շահերը այս պահին համընկնում են, պետական այցն էլ Պուտինի դրա մասին է վկայում: Միգուցե այստեղ մենք պետք է կանգ առնենք»,-աասաց Փոստանջյանը:

Ի պատասխանˋ Արտակ Զաքարյանը ասաց, որ տիկին Փոստանջյանը գտնվում է բարեխիղճ մոլորության մեջ:

«Ժամանակակից աշխարհում ռազմավարական գործընկերություն կառուցում են բացառապես իրենց շահերից ելնելով, և գանղտնիք չէ, որ վերջին 50 տարուց հետո Թուրքիան և Արևմուտքի առաջատար երկրները գտնվում են ռազմավարական համագործակցության մեջ, և պատմության մեջ առաջին անգամ չէ, որ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը համընկել են: Պետությունենրը պարտավոր են առաջնորդվել տնտեսական շահերով: Մենք ձեր դիտարկումները նկատի ունենալով պետք է վստահ լինենք, որ ԵՏՄ մտնելը բխում է մեր շահերից, մենք իրավունք չունենք ինքնամեկուսացման ճանապարհով գնալ»,-պատասխանեց Զաքարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ