16:00 , 3 դեկտեմբեր, 2014Araratnews.am-ը գրում է․
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Օրն ընտրված է նրա համար, որ հաշմանդամները ևս մեկ անգամ հնարավորություն ստանան բարձրաձայնելու իրենց խնդիրների մասին:
«Հաշմանանդամություն ունեցող անձանց թիվն այսօր 196 000 է՝ և խնդիրներն էլ նույնքան բազմազան են ու բազմաբնույթ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ունիսոն» ՀԿ-ի հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը:
Մարիաննա Չալիկյանի խոսքով՝ «Ունիսոն» ՀԿ-ն այս տարի ակտիվ գործունեություն է ծավալել՝ անցկացնելով մի շարք հետազոտություններ:
«Ուսումնասիրել ենք Երևանի, Գյումրու, Վանաձորի հասարակական, վարչական շինությունները՝ փորձելով պարզել, թե ինչքանով են դրանք մատչելի տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար»,- ասաց Մարիաննա Չալիկյանն ու նշեց, որ հետազոտության արդյունքներում պարզվել է, որ մատչելի շինություն գրեթե չկա:
Մեր այն հարցին, թե ի՞նչ ուսումնասիրություններ են ձեռնարկել մասնավորապես գյուղերում և ինչպիսի՞ արդյունքներ արձանագրել՝ Մարիաննա Չալիկյանը պատասխանեց, որ գյուղեր այցելել են, բայց առանձին հետազոտություններ չեն իրականացրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ