15:54 , 3 դեկտեմբեր, 20141in.am-ը գրում է․

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ բռնցքամարտի ֆեդերացիայի աջակցությամբ Տավուշի մարզկենտրոն Իջևանում բռնցքամարտի դպրոց է բացվել:
«Այսօր ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի աջակցությամբ Իջևան քաղաքում բացվեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցը:
Այս դպրոցը անհրաժեշտություն էր, և հուսով եմ, որ այն կխթանի բռնցքամարտի զարգացմանը այս տարածաշրջանում»:
