Կյանքը գեղեցիկ ապրելու 10 կանոններ


15:45 , 3 դեկտեմբեր, 2014

Մարդ լինելու մեջ ինչ-որ քաղցր անմեղություն կա. ոչ թե պարզապես երջանկության կամ տխրության զգացում ապրելու համար, այլ նրա համար, որ նա կարող է կոտրված ու ամբողջական լինել միաժամանակ։ Ս. Ջոյբել

 1  Ապրիր այսօրը: Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում, միաժամանակ չի կարող մի քանի ճակատամարտ վարել։ Ամեն ինչ բարդանում է այն ժամանակ, երբ այսօրվա մարտին ավելացնում ես երեկվա ու վաղվա մարտերը։ Հասկացիր, որ այսօրվա կենսափորձը չէ, որ քեզ հետ է պահում ու քեզ խելագարության հասցնում, այլ երեկվա ափսոսանքները, զայրույթն ու վախը նրանից, թե ինչ կբերի վաղվա օրը, որոնց մասին դու մտածում ես այսօր՝ այն վատնելով։ Այդ իսկ պատճառով կարևոր է ինքդ քեզ թույլ տալ ապրել օրը, միայն այսօր, այստեղ, այս պահին։

 2  Հիշիր, որ նորմալ է, երբ քեզ նորմալ չես զգում։ Վատ բաները միշտ էլ պատահում են ու բոլորի հետ են պատահում։ Կարևորն այն է, թե ինչպես են մարդիկ վերաբերում դրան։ Ժպտա ու ցույց տուր մյուսներին, որ հույս կա։ Համբերատար եղիր և ուժեղ, ցավը, որ ապրում ես այժմ, մի օր կծառայի քեզ։ Օգտագործիր այն քարերը, որ կյանքը շպրտում է քեզ վրա, ու կառուցիր դրանցով։ Մի վախեցիր, երբ քեզ կոտրված զգաս ինչ-որ պահի, որովհետև ստեղծված դժվարին իրավիճակը քեզ համար նոր հնարավորություններ է ստեղծում՝ աճելու ու դառնալու այն մարդը, ով կարող ես դառնալ։ 

 3  Երբ ինտուիցիադ քեզ անընդհատ ինչ-որ բան է հուշում, լսիր դրան: Երբեմն կյանքում պահեր կլինեն, երբ ինչ-որ բան քեզ կհուշի այնպիսի մի բան անել, որը հակառակ կթվա տրամաբանությանն ու քո պլաններին և մյուսներին խելագարություն կթվա։ Երբ սա տեղի ունենա, պարզապես հանգիստ նստիր ու լսիր ինտուիցիայիդ։ Արհամարհիր այն, ինչ «պետք է անել, որովհետև մյուսներն այդպես են կարծում» և արա այն, ինչ պետք է իրականում անես։
Երբ ոչինչ ռիսկի տակ չես դնում, ռիսկի տակ ես դնում ամեն ինչ։ Եվ միշտ չէ, որ դու կարող ես սպասել կատարյալ պահի, երբեմն դու պետք է քաջություն ունենաս ցատկել։ Երբեմն քեզնից վայրկյանների քաջություն կպահանջվի՝ հրաշալի մի իրավիճակում հայտնվելու համար։

 4  Քո ներսում փնտրիր այն պատասխանները, որ փնտրում ես։ Անընդհատ փորձելով ապրել հասարակության նախապես գրված պատմությունների համաձայն՝ դու ասես քո ինքնությունը պարտքով տաս մյուսներին։ Պարզապես եղիր նա, ով կաս։ 
Խնդիրը կայանում է նրանում, որ հաճախ դու մտածում ես, թե դու պետք է սեր, իմաստ ու ոգեշնչանք փնտրես՝ կարծելով թե դա ինչ-որ տեղ թաքնված է և որ պետք է հայտնաբերվի, ու ինքդ քեզ հարցեր ես տալիս, որոնք ավելի ու ավելի հեռու են տանում դրանց պատասխանները գտելու համար։ 
Կյանքում դու ինքդ պետք է քո սերը ստեղծես, սահմանես իմաստն ու ոգեշնչանքը պահես քո ներսում։ Այս գործընթացը սկսում է ներսում և ուրիշ ոչ մի տեղ։ Այս ամենին կարելի է հասնել ինքդ քեզ ճիշտ հարցերն ուղղելով։

♦ Ո՞վ եմ ես։
♦ Ինչի՞ կարիք ունեմ։
♦ Ինչպե՞ս եմ ես ավելի լավ զգում։
♦ Ի՞նչ պետք է ես տամ։
♦ Ո՞րն է հաջորդ քայլը։

 6  Քրտնաջան աշխատիր, երբ դրա կարիքը կա: Հեռու մնա խնդիրն արագ լուծող միջոցներից, դրանք ամեն ինչ միայն ավելի են բարդացնում։ Բնականաբար, ցավը մեղմելով հիվանդությունը չես բուժում։ Ոչինչ չես շահի այսպիսի լուծումներից, որոնք պարզապես դիմակ են հագցնում խնդիրներին։ Երբ իրական խնդիր է հայտնվում կյանքում, դու պետք է քայլեր ձեռնարկես դրան լուծում տալու համար։

 7  Գնահատիր օրհնություններդ: Կյանքի բնույթը «տալն ու վերցնելն» է։ Շնորհակալ եղիր ու ոչինչ մի թերագնահատիր։ Ուրախ լինել չի նշանակում ամեն ինչ ունենալ, այլ նշանակում է ամեն ինչ գնահատել։ Հերիք է անընդհատ անհանգստանաս ու բողոքես։ Կյանքը չափազանց կարճ է՝ սթրեսի մեջ հայտնվելու համար, փոխարենը կենտրոնացիր նրա վրա, թե որքան օրհնված ես։ Այն ամենը, որ դու թերագնահատում ես այսօր, հնարավոր է այն միակ բանը լինի, որի կարիքը կունենաս վաղը։ Երբեք չափազանց զբաղված մի եղիր այն ամենի համար, ինչ ամենակարևորն է։ Հիշիր լավ ժամանակները, ուժեղ եղիր ծանր պահերին, միշտ սիրիր, հաճախ ծիծաղիր, ապրիր ազնիվ կյանքով ու շնորհակալ եղիր ամեն օրվա համար։ Երջանկությունը երբեք չի գալիս այն մարդկանց մոտ, ովքեր չեն գնահատում դա։ Այնպես որ, շնորհակալ եղիր այսօր։

 8  Օգտագործիր ձայնդ ճշմարտության համար: Մի թաքցրու մտքերդ ու զգացմունքներդ, հատկապես, երբ դրանք կարող են կարևոր դեր խաղալ։ Քաջ եղիր։ Ճշմարտությունը խոսիր։ Ծածկելով այն, ինչ իրականում զգում ես՝ փորձելով բոլորին երջանիկ տեսնել,  դու ինքդ քեզ ստախոս ես դարձնում։  Դու պետք է ճշմարտությունն ասես, կամ էլ ինչ-որ մեկը դա ի վերջո կանի քո փոխարեն։ Կյանքն ազնվորեն ապրելը խաղաղություն է բերում մտքին, իսկ մտքի խաղաղությունն անգին է։

 9  Բարություն արա լայնախոհությամբ: Որքան դատես, այնքան ավելի քիչ կտեսնես ու կսիրես։ Կարեկից եղիր ու ավելի բարի եղիր, քան պետք է, որովհետև բոլոր նրանք, ում դու հանդիպում ես, ինչ-որ պայքար են մղում իրենց կյանքում։ Յուրիաքանչյուրն իր պատությունն ունի իր ներսում թաքցրած, որը նույնքան բարդ է, որքան որ քոնը, փորձիր հասկանալ, որ հաճախ մարդիկ այնպիսին չեն, ինչպիսին ցույց են տալիս։

Բոլորն, ում կհանդիպես, ինչ-որ բան ունեն քեզ սովորեցնելու, որը կփոխի ողջ կյանքդ։ Բարի եղիր, մտածիր խոսելուց և քայլ անելուց առաջ։ Միշտ հիշիր, որ բառերն ու քայլերը կարող են ներվել, բայց երբեք չեն մոռացվում։ Բարության և ոչ մի քայլ փոքրիկ չէ, այնպես որ երբեք մի վատնիր այն։

 10  Թույլ տուր, որ կյանքը քեզ առաջնորդի: Հաճախ կյանքն անկանխատեսելի է։ Կյանքի ամենամեծ պահերը միշտ չէ, որ կախված է նրանից, թե ինչ ես դու անում, երբեմն դրանք վերաբերում են այն ամենին, ինչ պատահում է։ Սա չի նշանակում, թե քո քայլերը ոչ մի նշանակություն չունեն, դրանք իհարկե կարևոր են։ Կյանքը հնարավորություններ է ստեղծում՝ տարբեր դռներ ցույց տալով, և ընտրության քո հնարավորությամբ է, որ դու այդ դռները բացում կամ շրջանցում ես։ Ինչևէ, տիեզերքը միշտ որոշակի ծրագիր ունի, որը մշտապես շարժման մեջ է։