ԵՏՄ-ի ստեղծումը ՌԴ իշխանության՝ Խորհրդային կայսրության ռեինկարնացիայի փորձ է. Ա. Արզումանյան


15:12 , 3 դեկտեմբեր, 2014

Ալեքսանդր ԱրզումանյանGalatv.am-ը գրում է․

Հայաստանի համար բախտորոշ ու ճակատագրական պահ է, բոլորը գիտակցում են այն վտանգները, որ սպասվում են մեզ ԵՏՄ շրջանակներում, բայց ինչ-ինչ պամաններում փորձում են սևը սպիտակ ներկայացնել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ԵՏՄ պայմանագրի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նկատեց, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են այս պայմանագիրը ներկայացնել որպես տնտեսական պայմանագիր, բայց նման մոտեցումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ժողովրդին մոլորության մեջ գցելու փորձ:

«Եվրասիական տնտեսական միության ստեղծումը Ռուսաստանի Դաշնության իշխանության Խորհրդային կայսրության ռեինկարնացիայի փորձ է: Այսօր մեզ պարտադրված է այն, ինչը մեզ պարտադրվում է մեր ողջ պատմության ընթացքում՝ կողմնորոշում ընտրել: Մեր ողջ պատմության ընթացքում դա մեզ հանգեցրել է տարբեր տեսակի արհավիրքների»,- իր ելույթում նշեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ