ԱՀԿ-ի հանդեպ հանձնառությունները չպետք է հակասեն ԵՏՄ առևտրային գործընթացներին


14:18 , 3 դեկտեմբեր, 2014

ԱՀԿ-ի հանդեպ հանձնառությունները չպետք է հակասեն ԵՏՄ առևտրային գործընթացներինYerkir.am-ը գրում է․

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հարակից զեկուցող ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:   Նա հիշեցրեց, որ Հայաստանը հանդիսանալով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, պարտավորություններ է ստանձնել եւ հետաքրքրվեց, թե արդյոք ԵՏՄ-ին միանալով Հայաստանն իր պարտավորությունները փոխանցելու է ԱՀԿ-ին , և առհասարակ, ինչպես՞ են ձևավորվելու ԱՀԿ-ի հետ հետագա հարաբերությունները, որովհետև տարբեր սակագներ են գործելու:   «Ռուսաստանն էլ, ըստ էության, հանդիսանում է ԱՀԿ անդամ, ինչպե՞ս են հարաբերվելու և ԱՀԿ-ի և ԵՏՄ-ի հետ»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը: Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ԱՀԿ-ի հանդեպ հանձնառությունները չպետք է հակասեն ԵՏՄ առևտրային գործընթացներին, ինչը արտացոլված է համաձայնագրում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ