ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանն ու Ռուսաստանը գիտական ոլորտում ավելի սերտ կհամագործակցեն. Սամվել Հարությունյան


14:12 , 3 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո մեծանալու է գիտական ոլորտում համագործակցությունը Ռուսաստանի և ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ: Վերջինս անդրադառնալով հարցին, թե ինչն էր խոչընդոտում, որ ոլորտում մինչև հիմա սկսվեր համագործակցությունը պատասխանեց, որ այն միշտ էլ եղել է, պարզապես դրանք ավելի ինտենսիվ կդառնան:

«Եթե նայենք գիտական որակյալ հոդվածների հրապարակումներին կամ պատենդներին, մենք ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացնում ենք Եվրոպայի հետ: Ռուսաստանի հետ համագործակցության տեսակարար կշիռը պակասել է: Բայց կան ոլորտներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն առաջին հերթին Հայաստանի համար, և այդ ոլորտներում համագործակցությունը Ռուսաստանի ու ԵՏՄ երկրների հետ կուժեղանա»,- ասաց նա:

Սամվել Հարությունյանը նշեց, որ ԵՏՄ-ի շրջանակում նախատեսվում են ծրագրեր, որոնք իրականացվելու են ԵՏՄ անդամ երկրների համատեղ մասնակցությամբ:

«Կարծում եմ, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կլինի ընդհանրացված բյուջե, և այդ ծրագրերի մի մասը մենք կհավակնենք իրականացնել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ