Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիան Էրդողանի օրոք իրեն ավելի տարանջատված կզգա Արևմուտքից


14:00 , 3 դեկտեմբեր, 2014

Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիան Էրդողանի օրոք իրեն ավելի տարանջատված կզգա ԱրևմուտքիցPanorama.am-ը գրում է․

«Հայաստանի ներքաղաքական դաշտում ոչ մի բան չի կատարվում, տեղի է ունենում ընդամենը Հայաստանի անդամակցություն ԵՏՄ-իմ: Ես կարծում եմ, որ ՌԴ-ի և ՀՀ-ի խորհրդարաններում տեղի կունենա այդ համաձայնագրի վավերացումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները գնալով վատթարանում են և դա կարևոր է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար. «Նավթի գինը շարունակում է անկում ապրել և դա շատ ցավոտ ու զգայուն է Ռուսաստանի համար, ինչը անդրադառնալու է նաև Հայաստանի վրա: Տեղի է ունենում դրամի արժեզրկում»:

Քաղաքագետն անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա նշեց, որ տեղի է ունենում աշխարհաքաղաքական խաղ` Ռուսաստանին ցանկանում են մեկուսացնել, իսկ Մոսկվան փորձում է շրջանցելով Արևմուտքը դուրս գալ թուրքական և այլ շուկաներ. «Թուրքիայի կողմից գազի սպառումը այնքան էլ մեծ չէ, սակայն թուրքական գազամուղերով ռուսական գազը կարող է արտահանվել եվրոպական շուկաներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ