13:53 , 3 դեկտեմբեր, 2014Artsakhpress.am-ը գրում է․

Դատական հերթական նիստում, որպես իրեղեն ապացույց ներկայացվել են այն իրերը, որոնք ձերբակալության ժամանակ, հայտնաբերվել են դիվերսանտների մոտ։ Մասնավորապես ներկայացվել են զենք – զինամթերք՝ ինքնաձիգներ, նռնակներ, կրակված պարկուճներ, սպանված Սմբատ Ցականյանի սպորտային հագուստը, 87 հազար դրամ գումարն ու հեռախոսաքարտերը, որոնք նրա գրպանից վերցրել էին դիվերսանտները։ Ներկայացվել են նաև հանցագործ խմբավորման՝ տուժող Վրեժ Բալայանին պատկանող գողացված զինվորական գրքույկը, անձնագիրն ու բաճկոնը, որոնք ձերբակալման պահին հայտնաբերվել են ամբաստանյալ Ասկերովի մոտ։
Դատական նիստում հրապարակվել է փորձագետի եզրակացության արձանագրությունը, որի համաձայն՝ Սմբատ Ցականյանի սպանության պատճառ հանդիսացող և որպես իրեղեն ապացույց հանդիսացող ներկայացված բոլոր պարկուճներն արձակվել են նույն ինքնաձիգից, որը կրել է ամբաստանյալ Դիլհամ Ասկերովը։ Դատախազ Կարեն Գաբրիելյանի հայտարարության համաձայն՝ նշված հանգամանքը հաստատվել է նաև դատաձգաբանական փորձաքննությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ