13:45 , 3 դեկտեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է․
Հ3 հեռուստաընկերության տնօրեն Արամ Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ իր ղեկավարած կառույցում աշխատավարձերի ուշացումների կամ չվճարման խնդիր գոյություն չունի: Armlur.am-ի հետ զրույցում տնօրենը նշեց, որ համաձայն օրենքի պահանջի` իրենք ընթացիկ աշխատավարձերը վճարելու իրավունք ունեն մինչև հաջորդ ամսվա 15-ն ու այդպես էլ վարվում են: Արամ Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ իրենց մոտ աշխատավարձերը բոլորովին էլ ցածր չեն և Հ3-ի աշխատողներին վճարում է այնքան, որքան մյուս լրատվամիջոցները: Տնօրենը դժվարացավ մեկնաբանել, թե ինչով են պայմանավորված պարբերաբար լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները, թե իրենց հեռուստաընկերությունում աշխատավարձերը ոչ միայն ցածր են, այլ նաև զգալի ուշացումներով են վճարվում: Հիշեցնենք, որ Հ3 հեռուստաընկերությունը նախկին «Երևան»-ն է: Հ3-ն այժմ պատկանում է «Օրինաց երկիր» կուսակցությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ