13:30 , 3 դեկտեմբեր, 2014
Pastinfo.am-ը գրում է․
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Ագրարային համալսարանում. ուսանողուհիներից մեկը փորձել է ինքնասպանություն գործել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Ագրարային համալսարանի քոլեջի երրորդ կուրսի ուսանողուհի, 16-ամյա Մարինեն հենց լսարանում փորձել է շեղբով ինքնասպանություն գործել: Երիտասարդ աղջիկը կտրել է ձախ ձեռքի նախաբազուկը:
Ըստ հիմնական վարկածի` աղջիկն ունեցել է անձնական խնդիրներ։