Ինչ կարող է հուշել աղջկա սենյակը նրա մասին. ֆոտոշարք


13:30 , 3 դեկտեմբեր, 2014

Մարդու սենյակը շատ բան կարող է հուշել նրա բնավորության, սովորությունների ու նախասիրությունների մասին։ Անշուշտ, սենյակի դիզայնն ու կահավորանքը կախված են ոչ միայն ցանկությունիցդ ու երևակայությունիցդ, այլև ֆինանսական միջոցներից, սակայն որոշ դեպքերում անգամ ամենաաղքատիկ սենյակի համեստ կահավորանքն ավելի ակնահաճո է լինում, քան որոշ մեծահարուստների տները։ Երբեմն մարդիկ հսկայական միջոցներ են ներդնում սենյակի վերանորոգման համար, սակայն ի վերջո տեսնում ես, որ այնտեղ կա ամեն ինչ, բացի նրբաճաշակությունից ու չափի զգացումից։ Այս հոդվածում մենք ծաղկաքաղ ենք արել տարբեր երկրների երիտասարդ աղջիկների սենյակների լուսանկարները։ Նրանցից ոմանք բնակվում են հյուղականման տներում ու զրկված են անգամ ամենատարրական հարմարություններից, իսկ մյուսներն էլ օժտված են ամեն տեսակի շքեղություններով, սակայն երկու դեպքում էլ նրանց սենյակներից կարելի է որոշակի պատկերացում կազմել նրանց վարած կենսակերպի ու խառնվածքի մասին։