12:43 , 3 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Երեկ ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել Երևանում: 36-ամյա Արթուր Հայրապետյանը կախվել է իր բնակարան տանող աստիճանահարթակի բազրիքից: Մահացածը ծնունդով Արարատի մարզի Զանգակատուն գյուղից էր, սակայն ծնողների հետ մշտապես բնակվում էր Երևանում: Yerkir.am-ի հետ զրույցում Զանգակատուն համայնքի ղեկավար Էմին Սահակյանը հայտնեց, որ Արթուրի ծնողները պարբերաբար եկել-գնացել են գյուղ, սակայն Արթուրին գյուղում այդքան էլ լավ չեն ճանաչում, միայն գիտեն, որ նորմալ, համեստ երիտասարդ էր, ժամանակին աշխատել է Հ2 հեռուստաընկերությունում: Գյուղապետը պատմեց, որ մահացածն ամուսնալուծված էր, ուներ երկու երեխա, սակայն մշտապես հոգ էր տանում նրանց մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ