Մշակվել է երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգ


11:38 , 3 դեկտեմբեր, 2014

Մշակվել է երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգPanorama.am-ը գրում է․

Կառավարության առաջիկա նիստում ներկայացվելու է «Երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագիծը: Այս  մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից: 

Հայաստանում երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգը մշակվել է հիմք ընդունելով «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի դրույթները: Հայեցակարգը նպատակաուղղված է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի և «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» ԱՄԿ-ի կոնվենցիաների, Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի և Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը:

«Երեխայի հանդեպ բռնությունը համընդհանուր խնդիր է: Միջազգային նորմերով այն գնահատվում է որպես երեխաների հիմնական իրավունքների և ազատությունների խախտում:

Կարևորելով բռնության բոլոր ձևերից երեխայի պաշտպանված լինելու իրավունքը և երեխայի հանդեպ բռնության, անտեսման երևույթի կանխարգելումը, հայեցակարգը սահմանում է երեխայի հանդեպ բռնության երևույթի կանխարգելմանը, վերացմանը և վերականգնմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և սկզբունքները: Պետության կողմից դեռևս սահմանված չեն բռնության երևույթի գնահատման չափանիշները, դրսևորման ձևերի, տարածվածության մասին տեղեկատվությունը, շահագրգիռ մարմինների համաձայնեցված արձագանքման և գործունեության մեխանիզմները: Բացակայում են բռնության ենթարկված երեխաների վերականգնողական ծառայությունները և երևույթի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ձևավորված չէ նաև հասարակության կողմից երևույթի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ